«Սիրտս քեզ» | ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ
«Սիրտս քեզ» | ԹԱՏՐՈՆ ՏԱՆԻՔՈՒՄ
Այս անգամ բեմ ենք բերում Միխայել Հեյցի պատմությունը՝
«Ռոքն ռոլը մայրամուտին», բայց մեր՝ Թատրոն Տանիքի շունչով։
Սա ոչ միայն ներկայացում է, այլ կյանքի անկեղծ հանդիպում, որտեղ հերոսները որոնում են իրենց կորցրած ռիթմը, սերը, բառերը ու լռությունները։
Բեմի վրա հնչում է այն հարցը, որը վաղուց բնակվում է մեզանից յուրաքանչյուրի ներսում․
Ի՞նչ է լինում, երբ սիրտը դեռ ուզում է երգել, բայց կյանքը՝ մայրամուտում է։
Մենք նոր անունով ներկայացնում ենք այս նուրբ պատմությունը՝
«Սիրտս քեզ»
քանի որ ամբողջ բեմական աշխարհի կրող ուժը հենց սերն է՝
այն սերը, որ դիմանում է ժամանակին ու շարունակում է բաբախել ներսում։
Նրբին, մարդկային ու խորք ունեցող այս ներկայացումը պատմում է այն պահի մասին, երբ մարդը կանգնում է սեփական անցյալի, չիրականացված երազների ու անկեղծ ցանկությունների առաջ։
Մի անսպասելի հանդիպում արթնացնում է ներքին երաժշտությունը, որը երկար ժամանակ լռել էր։
Ստեղծագործական խումբ
Բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան
Նկարիչ՝ Դիանա Լևոնյան
Դերերում՝
Սամվել Բաղինյան, Սուսաննա Բաղդասարյան
Սկիզբը՝ 20:00
Հասցե՝ Հալաբյան 22/5 (SAS Plaza)
Տոմսերի արժեքը՝ 5000, 6000, 7000 դրամ
Տոմսի արժեքի մեջ ներառված է՝
Ներկայացումից առաջ՝ թեմատիկ համերգային ծրագիր
Գինու հյուրասիրություն
Կազմակերպիչ՝ Թատրոն տանիքում
