Կատվի Տունը
Ամանորը Պատանի Հանդիսատեսի Թատրոնում
«ԿԱՏՎԻ ՏՈՒՆԸ»
Երաժշտական հեքիաթ
Դեկտեմբերի 18-ից…
Տիկին Կատուն ապրում է շքեղ տանը, սիրում է խնջույքներ կազմակերպել և ուրախանալ: Նրա անօթևան զարմիկները` փոքրիկ կատուները, նրանից օգնություն են խնդրում, բայց տիկին Կատուն արհամարհում է նրանց և տնից դուրս շպրտում:
Մի օր Կատվի տունը վառվում է և նա դառնում է անօթևան: Նա օգնություն է խնդրում իր հարևաններից՝ Հավից, Այծից, Խոզից, բայց բոլորը նրան մերժում են, ինչպես նա էր մերժել փոքրիկ կատուներին:
Իսկ թե ով է օգնում տիկին Կատվին, կիմանաք, եթե դիտեք այս հեքիաթ-ներկայացումը:
Բեմադրությունը `Հասմիկ Սուվարյանի
Բեմանկարչությունը և զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի
Երաժշտությունը՝ Նարեկ Կոսմոսի
Խորեոգրաֆիան՝ Միլենա Խաչատրյանի
Տարիքային սահմանափակումը՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան 3
Տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000
Կազմակերպիչ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն
