The Voice of HR 2025
The Voice of HR 2025. Տարվա գլխավոր ՄՌԿ միջոցառումը
Actual Business Partner-ը մեծ հպարտությամբ հայտարարում է իր ամենամյա, հեղինակային The Voice of HR 2025 միջոցառման մասին
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16։30-ին հանդիպում ենք Red Bridge Conference սրահում նշելու այս տարվա ամենասպասված HR իրադարձությունը
The Voice of HR 2025-ը նվիրված է Մարդկային Ռեսուրսների կառավարման ոլորտի գաղափարների, փորձի փոխանակման, ինչպես նաև, ոլորտի զարգացող հեռանկարների բացահայտմանը։
Ինչու՞ մասնակցել
- Փորձի փոխանակում․ Համախմբում ենք ոլորտի լավագույն մասնագետներին և մտքի առաջնորդներին՝ քննարկելու աշխատակիցների և կազմակերպությունների փոխգործունեության ապագան։
- Նոր հեռանկարներ․ Բացահայտում ենք ՄՌ կառավարման ամենաթարմ միտումները, գաղափարները և սրանց կիրառման ուղիները։
- Եզակի մասնագետներ․ Միջոցառմանն ամեն տարի միանում են ՄՌԿ ոլորտի իրապես մեծ փորձ ու փայլուն արդյունքներ գրանցած մասնագետները, ովքեր մեծագույն սիրով կիսվում և օգնում են միջոցառման մասնակիցներին կարիերայի աճի նպատակով։
Այս Տարին Առանձնահատուկ է, քանի որ 2025 թվականին Actual Business Partner-ի հինգերորդ տարեդարձն է, ինչպես նաև անընդմեջ չորրորդ տարին է, ինչ անցկացվում է The Voice of HR հեղինակային նախագիծը։
Տոմսերի արժեքը՝ 7000 դրամ
Կազմակերպիչ՝ Ակտուալ ՍՊԸ
