Ստեղծագործական և խոհարարական ամանորյա մաստեր կլասեր
Բարի՛ գալուստ մեր հեքիաթային Արտ-ստուդիա, որտեղ միշտ տիրում է ստեղծագործական ջերմ մթնոլորտ և տոնական բարձր տրամադրություն :
Առջևում Ամանորյա տոներն են՝ լի ստեղծագործական իվենթներով ու անմոռանալի տպավորություններով:
Այստեղ ձեզանից յուրաքանչյուրը կարող է վերածվել իր երազանքների կերպարին ՝ խոհարար , նկարիչ, դիզայներ :
Մենք առաջարկում ենք ստեղծագործական և խոհարարական մաստեր կլասերի բազմաթիվ ծրագրեր տարբեր նախասիրությունների համար:
Ում համար են նախատեսված մեր ծրագրերը՝
- Ընտանիքների և 4+ տարեկան երեխաների
- Մեծահասակների
- Կոլեկտիվների
- Դպրոցական խմբերի
- Եվ բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են տոնական ձեռագործ նվերներ և հաճելի ժամանց
Ի՞նչ է Ձեզ սպասվում
Մեր մաստեր կլասերը հիանալի առիթ են , բոլորին հնարավորություն տալու իրենց ձեռքերով պատրաստել տոնական գեղեցիկ նվերներ , բացահայտել իրենց ստեղծագործական տաղանդն ու միասին անցկացնել հաճելի ժամանց:
Ծրագրում՝
- Յուրաքանչյուր մասնակցի տրվում է անհատական օգտագործման պարագաներ և հագուստ
- Բոլոր անհրաժեշտ մթերքներն ու նյութերը
- Անհատական մոտեցում բոլոր մասնակիցներին
- Տոնական երաժշտություն, բարձր տրամադրություն ու ստեղծագործական ջերմ մթնոլորտ
Յուրաքանչյուրն իր ձեռքով պատրաստած աշխատանքները տանում է իր հետ:
Տոմսերը հասանելի են տոմսարկղերում . ընտրեք ձեզ հարմար օրն ու ժամը
1, Հայելիների ձևավորում՝ 9000 դրամ
Դեկտեմբերի 6 — 13:00
Դեկտեմբերի 13 — 12:00
2. Հայելիների գունազարդում՝ 9000 դրամ
Դեկտեմբերի 14 — 12:00
Դեկտեմբերի 14 — 15:00
3. Ամանորյա ժամացույցների ձևավորում՝ 10 000 դրամ
Դեկտեմբերի 6 — 13:00
Դեկտեմբերի 13 — 12:00
4. Ամանորյա տորթիկի՝ տոնածառի ձևավորում՝ 8000 դրամ
Դեկտեմբերի 18 — 12:00
Դեկտեմբերի 18 — 15:00
5.Ամանորյա տորթիկի ձևավորում մարդուկի տեսքով՝ 8000 դրամ
Դեկտեմբերի 19 — 12:00
Դեկտեմբերի 19 — 14:00
6. Gingerbread house-ի ձևավորում՝ 12 000 դրամ
Դեկտեմբերի 21 — 12:00
մամա + բալիկ
7, Դեկտեմբերի 21 — 18:00՝ 12 000 դրամ
միայն մայրիկների համար
Կազմակերպիչ՝ Sati Cake
