Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Տոմսերը գնելուց հետո խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 060-276-000, քանի որ գնված տոմսերով կարող եք գնալ Ձեր նախընտրած օրը՝ նախնական հաստատմամբ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Երևան
Դերենիկ Դեմիրճյանի մեկդարյա տունը Երևանի սրտում է։ Այն մշտապես եղել է հայ մտավորականության հավաքատեղին և այսօր էլ շարունակում է իր հյուրընկալ դռները բաց պահել արդեն որպես թանգարան։
Այստեղ բացահայտում ենք Դեմիրճյան գրողին, հայրենասերին, նկարչին, երաժշտին, կենդանիների մեծ սիրահարին․․․
Թանգարանն առաջարկում է հետաքրքիր կրթական ծրագրեր, գրական ու մշակութային միջոցառումներ։
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ է։
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ (հայերեն)
Թանգարանը բաց է
Երեքշաբթի-շաբաթ՝ 11:00-17:00
Կիրակի՝ 11:00-16:00
Երկուշաբթի ՝ հանգստյան օր
Կազմակերպիչ՝ Գրականության և արվեստի թանգարան
