PA! | (Բրազիլիա)
Հատուկ միջազգային նախագիծ
Armmono փառատոնի շրջանակներում
- Հեղինակ, ռեժիսոր՝ Արթուր Մակարյան
- Պրոդյուսեր, գաղափարի համահեղինակ, դերասան՝ Գիլյերմե Լեգուլլո
Ստեղծագործական թիմ՝
- Լուսային նկարիչ՝ Փաուլո Դենիզոտ
Զգեստների նկարիչ՝ Կարեն Բրուստտոլին
- Բեմանկարիչ՝ Մարիետա Սպադա
- Կոմպոզիտոր և հնչյունային ռեժիսոր՝ Ժան Պաուլո Մենդոնսա
- Լեզուն՝ պորտուգալերեն
«PA!» (Հայր), իրական պատմությունից ներշնչված, մոնոներկայացում է մի տղամարդու անցած կյանքի ուղու մասին, որը փորձում է առերեսվել այն խոր ու տևական հետևանքներին, որ նա կրել է իր հոր և նրա շրջապատի բռնարար մարդկանց կողմից։
Բեմում, հիշողությունների հոսքի միջավայրում, նա վերապրում է դաժանության, ծեսերի, ամոթի և լռության դրվագներ՝ մի իրականություն, որտեղ վերահսկողությունն ու դաժանությունը հաճախ խառնվում են անցողիկ քնքշության պահերի հետ։ Նրա նպատակն է հասնել ներքին հստակության, գտնել հանգրվան սեփական ներսում և վերագտնել ինքնությունը՝ անցյալից անկախ։
Երբ անցյալը ներխուժում է ներկա, նա խախտում է լռությունը՝ միահյուսելով խոր հուզական անկեղծությունը գեղեցկության և հույսի պահերի հետ։ Այս մոնոներկայացումը հնարավորություն է տալիս մտորելու, ներսում ապաքինվելու և անցյալի ծանր բեռը թողնելու։
Տոմսերի արժեքը՝ 2000, 4000, 5000 դրամ։
Կազմակերպիչ՝ Արմմոնո փառատոն
