Սերն ինչպես կինոյում
18+
Ժանր՝ լիրիկական կոմեդիա։
Տևողություն՝1 ժամ 30 րոպե։
Որոշ պատմություններ ավարտվում են, բայց ոչ բոլոր զգացմունքներն են անհետանում դրանց հետ։ «Սերն ինչպես կինոյում»-ը պատմություն է նախկինների, երկրորդ հնարավորությունների և այն հանդիպումների մասին, որոնք կարող են փոխել ամեն ինչ։ Ներկայացում, որը կստիպի մոռանալ, որ դահլիճում եք։ Ժամանակակից բեմադրական լուծումների շնորհիվ ներկայացման իրադարձությունները զարգանում են այնպես, ասես ֆիլմ եք դիտում՝ կենդանի բեմի վրա։ Հումորը, ճանաչելի իրավիճակներն ու ակտիվ ընթացքը, պատմությունը պահում են թեթև ու դինամիկ։ Սիրո մասին, որը ծնվում է այնտեղ, որտեղ նրան ոչ ոք չէր
սպասում։
Բեմադրող ռեժիսոր՝ Ժորա Մարտիրոսյան։
Դերերում՝ Ավետ Զոհրաբյան, Մոհանա, Էրմինա Զախարովա, Մհեր Ալաբեգյան։
Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ։
Կազմակերպիչ՝ Երևանի Պետական Կամերային Թատրոն
