Իմ հայկական ուրվականները
Հայերեն՝ անգլերեն ենթագրեր
Ռեժիսոր Թամարա Ստեփանյանն այս ֆիլմում հուշերից ոգեկոչված ուղեւորություն է ձեռնարկում հայկական կինոյի մոռացված աշխարհով։ Հոր՝ ճանաչված դերասան Վիգեն Ստեփանյանի հետ ունեցած երկխոսությունից ներշնչված գրավիչ վավերագրությունը կենդանացնում է անձնական կորստի հետ միահյուսված թրթռուն եւ հաճախ անտեսված պատմությունը։
Ֆիլմի դրվագների ու սեփական հուշերի ճոխ ատաղձին հենվելով՝ «Իմ հայկական ուրվականները» խոր մշակութային եւ գեղարվեստական ժառանգություն է երեւան հանում նոր լսարանի համար։ Հետազոտվում է ինքնության, սիրո, պայքարի եւ գեղարվեստական արտահայտման համընդհանուր թեմաներից պատմող ֆիլմերի ստեղծագործական ոգին՝ մի կինոավանդույթ, որը ստեղծել է դարաշրջանի՝ տեսողական առումով ամենատպավորիչ եւ թեմատիկ առումով ամենահզոր կինոնկարներից մի քանիսը։
Ֆիլմն անմահացնում է ոչ միայն խորհրդային հայկական կինոն, այլեւ հայկական պատմողական արվեստի անսասան հոգին՝ դրա գեղեցկությունը, մաքառումը եւ անզիջում ոգին։
