Մավր Մկրտչյան. Կոմիտասի երգերը
Ապրիլի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգիչ Մավր Մկրտչյանի մենահամերգը։
Համերգին կհնչեն Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգերը՝ ներկայացնելով հայկական երաժշտական ժառանգության բազմազանությունն ու խորությունը։
Հանդիսատեսին սպասվում է գեղեցիկ համերգային ծրագիր՝ կենդանի նվագակցությամբ:
Համերգին ելույթներով հանդես կգան՝
Հայաստանի պետական կամերային նվագախումբը (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան),
Հայաստանի պետական կամերային երգչախումբը (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան),
Դաշնակահարներ Կարեն Անանյանը և Հասմիկ Անտոնյանը։
Տոմսերի արժեքը՝ 3000 - 7000 դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Կազմակերպիչ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն ՊՈԱԿ
