Театр
Ֆիլումենա Մարտուրանո / ք․ Գյումրի
«Ֆիլումենա Մարտուրանո» Է. դե Ֆիլիպպո
Տրագիկոմեդիա
Ներկայացումը պատմում է մի կնոջ մասին, ում կյանքը ճակատագրի հեգնանք է, անցած ուղին՝ նսեմացնող ու մարդկային արժանապատվությունը ոտնահարող։ Նրա միակ երազանքը ընտանիք ունենալ է՝ անկեղծ սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ պարուրված։ Նա ունի իր օրենքները, որով պայքարում է ու հաղթահարում կյանքի խոչընդոտները։ Նա ուժեղ է, վճռական, թեև ունի նուրբ հոգի՝ մարդկային բարձր արժեքներով լեցուն։
Նա պայքարում է մոր, կնոջ արժանապատվության, ընտանիքի, սիրո և սոցիալական անարդարության և իր երեխաների արժանապատիվ ապագայի համար։
Նա Նեապոլցի ՖԻԼՈՒՄԵՆԱ ՄԱՐՏՈՒՐԱՆՈՆ Է։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 դրամ
