Театр
«Խոստովանություն․ Ես Սերգեյ Փարաջանովն եմ»
«Խոստովանություն․ Ես Սերգեյ Փարաջանովն եմ»
Ներկայացում՝ հիմնված Սերգեյ Փարաջանովի սցենարի վրա:
Կինոյի հրաշագործ Սերգեյ Փարաջանովը ծնվել և մեծացել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Արվեստ առանց սահմանների - այս խոսքերը լավագույնս են արտահայտում նրա մեծ ստեղծագործական ուղին: «Խոստովանություն- Ես Սերգեյ Փարաջանովն եմ» նրա վերջին ինքնակենսագրական ֆիլմի սցենարն է, որը բեմադրվել է Ախմետելիի թատրոնում ևբեմահարթակից այս հրաշալի բեմադրիչի կյանքի ու արվեստի մասին պատմելու առաջին փորձն է:
Բեմադրիչ՝ Իրակլի Գոգիա
Դերակատար՝ Գիորգի Գասվիանի
Լեզուն՝ վրացերեն
Տևողությունը՝ 70 րոպե
Տոմսերի արժեքը՝ 2000 - 3000 դրամ:
Կազմակերպիչ՝ «Արմմոնո» փառատոն
