Under the same roof / Մեկ տանիքի տակ
Երևանի նախկին ժամացույցների գործարանի շենքը տարիներ շարունակ կանգնած է որպես ժամանակի խորհրդանիշ: Այսօր այն դարձել է ստեղծագործական և մասնագիտական համայնքը միավորող վայր, որտեղ աշխատում են արվեստագետներ, երաժիշտներ և տարբեր ստեղծագործողներ՝ կիսելով նույն տարածքը և նույն տանիքը, որը 30 տարիների ընթացքում երբեք չի վերանորոգվել։
«Մեկ տանիքի տակ / Under the Same Roof» նախաձեռնությունը միավորում է համայնքը արվեստի և երաժշտության շուրջ՝ բացելով դռները բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մաս լինել մի տարածքի, որտեղ արվեստը և համայնքը շարունակում են ապրել։
Միջոցառումը կազմակերպվում է VisualGapGallery արվեստի համայնքի կողմից: Մասնակիցները հնարավորություն կունենան անմիջականորեն աջակցել շենքի պահպանմանը. միջոցառման ընթացքում վաճառվող տոմսերից ստացված ամբողջ հասույթը կուղղվի շենքի տանիքի վերանորոգմանը։
Ծրագիր
Միջոցառումը նախագծված է որպես բազմաշերտ, փորձառական հանդիպում՝
Կենդանի երաժշտություն – լայվ ջազ, էլեկտրոնիկա և ակուստիկ սեթեր՝ տեղացի և արտերկրյա երաժիշտների մասնակցությամբ։
Արվեստագետների ցուցադրություններ – ինստալյացիա, դիջիթալ/թվային արվեստի և գրաֆիկական արվեստի ցուցադրություն։
Բաց դռներ՝ այցելություններ արվեստանոցներ – այցելուները հնարավորություն կունենան շրջել արվեստագետների արվեստանոցներով և հարց ու պատասխան ունենալ նրանց հետ։
Արվեստի ցուցադրություն – կներկայացվեն տպագրական եզակի արվեստի գործեր, ստեղծված շենքում աշխատող համայնքի կողմից։
Համայնքային հանդիպում և շփում – բաց քննարկումներ արվեստի և սոցիալական նախագծերի շուրջ, հնարավորություն ստեղծելու նոր կապերի և համագործակցությունների հնարավորություն։
Տոմսերի վաճառք և աջակցություն – միջոցառմանը մասնակցող յուրաքանչյուր այցելու կարող է գնել տոմս, որի վաճառքից ստացված գումարը կուղղվի շենքի տանիքի վերանորոգմանը։
Սպասվող հյուրերի թիվը – ավելի քան 200 մարդ, ովքեր հետաքրքրված են արվեստով, երաժշտությամբ և համայնքային նախաձեռնություններով:
Տոմսի արժեքը՝ 5000 դրամ
Կազմակերպիչ՝ Մերի Ամիրխանյան ԱՁ
