Հիշում եմ քո ձայնը
«Հիշում եմ քո ձայնը» 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած 24 ժամյա պատերազմի և դրան հաջորդած բռնի տեղահանման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է։ Ներկայացվում է 6 պատմություն` տեղահանվածների շուրթերով։ Պատմությունները միահյուսվում են Մարտին Ալոյանի կերպարի միջոցով։ Հենց նա է անցնում տեղահանության ճանապարհը։ Ֆիլմը ցուցադրվել է Լոս անջելեսում, Փարիզի քաղաքապետարանում, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդում և համալսարանում և այլուր։ Ներկայացվել է միջազգային կինոփառատոնների։ Երևանյան երկու ցուցադրություններից հետո, ևս մեկ ցուցադրություն` վերաբացված Նաիրի կինոթատրոնում։ Տևողությունը` 1ժամ։ Հեղինակներ` Նիկոլայ Մելիքյան, Արայիկ Սարգսյան, խորհրդատուներ` Հրանտ Թոխատյան, Ելենա Վարդանյան, երաժշտությունը` Արման Էլբերտի, վերջաբանը կարդում է Բաբկեն Չոբանյանը։
