Սվիրիդով - Իսահակյան․ «Երկիր Հայրական» / Свиридов-Исаакян: «Страна отцов»
Свиридов-Исаакян: «Страна отцов» Музыка, поэзия и театр под открытым небом
Սվիրիդով - Իսահակյան․ «Երկիր Հայրական» Երաժշտություն, պոեզիա և թատրոն՝ բաց երկնքի տակ
Դասական երաժշտության և բարձր արվեստի սիրահարներին սպասվում է բացառիկ մշակութային երեկո։
Ավետիք Իսահակյանի տուն - թանգարանի գեղատեսիլ այգում, բաց երկնքի ներքո, առաջին անգամ Հայաստանում կներկայացվի ռուս մեծ կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Երկիր Հայրական» վոկալ - էպիկական պոեմը՝ գրված Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա՝ Ալեքսանդր Բլոկի թարգմանությամբ։
Սվիրիդովի երաժշտական էպիկական հզորությունը, Իսահակյանի պոեզիայի խորությունը և թատերական բեմադրությունը միավորվում են մեկ բացառիկ ներկայացման մեջ։
Վոկալ - էպիկական պոեմը կներկայացվի ԵՊԿ դոցենտ Արսեն Ղազարյանի գեղարվեստական ղեկավարությամբ և բեմադրությամբ։
Բեմում՝
Հայկ Տիգրանյան (բաս)
Հովհաննես Անդրեասյան (տենոր)
Լյուսիա Շահնազարյան (դաշնամուր)
Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները կհնչեն բեմադրիչ Արսեն Ղազարյանի կատարմամբ։
Պոեմում բասը մարմնավորում է հողի և հայրենիքի ձայնը, էպիկական իմաստությունը, իսկ տենորը՝ քնարականությունը, երազանքը և մարդկային ապրումը։ Նրանց երկխոսությունը դառնում է անցյալի և ներկայի զրույց։
Երեկո, որտեղ դասական երաժշտությունը, գրականությունը և թանգարանային միջավայրը միավորվում են՝ ստեղծելով յուրահատուկ մշակութային փորձառություն։
Սպասում ենք ձեզ՝ մասնակցելու Սվիրիդովի և Իսահակյանի ստեղծագործական հանդիպմանը։
________________________________________
Любителям классической музыки и высокого искусства представляется уникальная возможность стать частью особенного культурного вечера.
В живописном саду Дома - музея Аветика Исаакяна под открытым небом впервые в Армении будет представлена вокально - эпическая поэма великого русского композитора Георгия Свиридова «Страна отцов», созданная на основе стихотворений Аветика Исаакяна в переводе Александра Блока.
Эпическая мощь музыки Свиридова, глубина поэзии Исаакяна и театральная драматургия соединятся в одном художественном пространстве.
Художественный руководитель и режиссёр постановки — доцент Ереванской государственной консерватории Арсен Казарян.
Солисты:
Гайк Тигранян (бас)
Оганес Андреасян (тенор)
Пианистка — Люсия Шахназарян
Стихотворения Аветика Исаакяна прозвучат в исполнении режиссёра - постановщика Арсена Казаряна.
Бас и тенор в поэме становятся голосами земли и Родины, эпической мудрости и человеческих переживаний — их диалог превращается в разговор прошлого с настоящим.
Особенный вечер, где классическая музыка, литература и атмосфера музея создают неповторимое культурное впечатление.
Ждём вас на уникальной встрече двух великих мастеров — Георгия Свиридова и Аветика Исаакяна.
Տոմսի արժեքը՝ 7000 դրամ (ներառում է նաև շրջայց թանգարանի հուշային մասում)
Կազմակերպիչ՝ «Ավ. Իսահակյանի տուն - թանգարան»
