Մեր գյուղը / «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթ
Վերածնված «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը արցախյան ազգագրական հյութեղ ծրագրերով շարունակում է գերել հանդիսատեսին։
Հունիսի 30-ին Հ․ Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի բեմում Արցախում ծնված բալիկները կներկայացեն հերթական համերգային ծրագիրը՝ «Մեր գյուղը» խորագրով։
Կհնչեն մայր հողի բույրից ծնված ազգագրական, ինչպես նաև հայտնի կողմպոզիտորների հեղինակած հետևյալ ստեղծագործությունները․ «Մեր գյուղը», «Իմալ էնիմ Լաո», «Թուրնավ հացա», «Շուշվա կեղը», «Ճեղաց», «Արկանք», «Ղարաբաղի բալիկն ենք», «Արցախ աշխարհ», «Իմ Արցախ հող ու ջուր, իմ Հայաստան», «Արարիչ ,Բովանդակ,Գոյությանց», «Մհեր», «Երազանք», «Ղարաբաղ իմ չքնաղ»։ Համերգային ծրագիրը կուղեկցվի նաև ասմունքով և պարային համարներով։
Գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Հարությունյան։
Համույթը գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության աջակցությամբ (նախագահ՝ Յուրի Նավոյան):
Տոմսերի արժեքը՝ 1500, 2000 դրամ
Կազմակերպիչ՝ Գայանե Հարությունյան ԱՁ
