Future Skills Ծրագրավորում ամառային ճամբար
“Future Skills” Ծրագրավորում Ամառային ճամբարը 13-17 տարեկանների համար է, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով, ծրագրավորմամբ, AI-ով,
ապագայի մասնագիտություններով, բայց դեռ չեն կողմնորոշվել՝ որ ուղղությունն է իրենցը։ Ճամբարը կօգնի մեկ ամռան ընթացքում բացահայտել IT
ոլորտի տարբեր կողմերը, փորձել մի քանի պահանջված ուղղություն և հասկանալ՝ որտեղ են մասնակիցների իրական հետաքրքրություններն ու ուժեղ կողմերը։
Մասնակիցներին սպասվում է ինտենսիվ, գործնական և ոգեշնչող 4 շաբաթ, որի ընթացքում նրանք ամեն շաբաթ կբացահայտեն նոր տեխնոլոգիական ուղղություն՝ վեբ ծրագրավորումից մինչև mobile development, game development, robotics և AI։ Դասընթացի ընթացքում դեռահասները կսովորեն ոչ միայն տեսական հիմքերը, այլ նաև կաշխատեն իրական փոքր նախագծերի վրա՝ ստեղծելով իրենց առաջին թվային աշխատանքները։
Իսկ 5-րդ շաբաթը նվիրված է լինելու ապագայի հմտություններին՝ AI Future Week ձևաչափով։ Մասնակիցները կբացահայտեն ժամանակակից և
պահանջված AI գործիքները, կսովորեն դրանք օգտագործել դիզայնի և ստեղծագործական աշխատանքի մեջ ու կհասկանան, թե ինչպես կարող է AI-ը
դառնալ իրենց գաղափարները զարգացնելու ուժեղ գործիք։
Բոնուս․ յուրաքանչյուր շաբաթ նախատեսված է նաև soft skills-ի դասաժամ, որը կօգնի մասնակիցներին զարգացնել թիմային աշխատանքը, հաղորդակցման հմտությունները, ստեղծագործ մտածողությունն ու ինքնավստահությունը։ Սա պարզապես ամառային ճամբար չէ․ սա հնարավորություն է բացահայտելու սեփական հետաքրքրությունները, ուժեղ կողմերն ու ապագա մասնագիտական ուղղությունը։
Ճամբարի մեկնարկը՝ հունիսի 29
Ճամբարի տևողությունը՝ 5 շաբաթ/ շաբաթական 4 օր (երկուշաբթիից հինգշաբթի 12:00-15:00)
Տարիքը՝ 13-17
Տոմսերի արժեքը մինչև մայիսի 31-ը գրանցման դեպքում՝ 76500 դրամ
Տոմսերի արժեքը հունիսի 1-ից՝ 85000 դրամ
Կազմակերպիչ՝ AITC
