Концерты
Cineverse
<<Cineverse>> համերգային նախագիծը հրավիրում է ճամփորդության
ձեր սիրելի ֆիլմերի և հեռուստասերիալների երաժշտական աշխարհում։
Համերգը միավորում է նորաստեղծ «The Choir» երգչախումբն ու «Ultraviolet» տրիոն՝
մեկ բեմում ներկայացնելու կինոյի ամենահիշարժան և սիրված սաունդթրեքները։
Երեկոյի ընթացքում կհնչեն տարբեր ժանրերի ֆիլմերից և սերիալներից հայտնի ստեղծագործություններ՝
հանդիսատեսին տեղափոխելով ծանոթ պատմությունների, հույզերի և հիշողությունների աշխարհ։
Համերգը տեղի կունենա հունիսի 11-ին ժամը 19:30ին
Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի ներքնահարկում:
Տոմսերի արժեքը` 4000 դրամ
Կազմակերպիչ` Platform Z
