«Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» համերգ-ներկայացում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է՝
«Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» համերգ-ներկայացում
«Երբ հարցնում են, թե ինձ ավելի շատ հա՞յ եմ զգում, թե ֆրանսիացի, դրան միայն մի հնարավոր պատասխան կա. հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ: Ես կաթով սուրճի եմ նման. հենց որ երկու բաղադրիչները խառնում ես իրար, բաժանելն այլևս անհնար է»: Շառլ Ազնավուր
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում հուլիսի 4-ին տեղի կունենա «Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» համերգ-ներկայացումը, որի ընթացքում դերասան և բեմադրիչ Արամ Հովհաննիսյանը, Ազնավուրի ինքնակենսագրության հիման վրա, կներկայացնի Ազնավուրի կյանքը։
Ժամը` 20:00
Տոմսի գինը՝ 5.000 ՀՀ դրամ
Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար՝ բացառությամբ հայկական ապրանքատեսակների:
Կազմակերպիչ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն
