Ժողովրդական երգի դեսպանները
Հունիսի 28-ին բեմ կբարձրանա հայ ժողովրդական երգի նոր սերունդը։
«Մուսիկյան» ժողովրդական երգի դպրոցի հիմնադրումից ի վեր՝ առաջին անգամ նրա սաները հանդես կգան մեծ մենահամերգով։
Ազգային երգի պահպանումն ու փոխանցումը շարունակվում են նոր ձայներով և նոր շնչով։
Համերգը կկայանա «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախմբի կենդանի նվագակցությամբ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուրի ղեկավարությամբ։ Կհնչեն հայկական ժողովրդական և աշուղական երգարվեստի լավագույն նմուշները՝ երիտասարդ կատարողների մատուցմամբ։
Մեկ երեկոյի ընթացքում կողք կողքի կհնչեն տարբեր սերունդների կատարումները։ Իրենց երգերով դպրոցի սաներին կմիանան սիրված երգչուհիներ Լեյլա Սարիբեկյանը,Ալլա Լևոնյանը, Ստեֆանի Քոչարյանը, ինչպես նաև ժողովրդական երգարվեստի այլ ճանաչված կատարողներ։
Այս երեկոն հնարավորություն է լսելու այն նոր սերնդին, որի ձայներով շարունակվելու է հայկական երգը։
-Հունիսի 28-ին՝ ժամը 18։00-ին:
-Առնո Բաբաջանյան համերգասրահ
Տոմսի արժեքը 2000 դրամ
Կազմակերպիչ՝ Դպրոցի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Մուսիկյան:
