Բլոկադա
ԲԼՈԿԱԴԱ
Արցախյան 44 օրյա պատերազմից հետո Ստեփանակերտում բլոկադայի մեջ հայտնված արցախցի ընտանիքը հյուրընկալում է պատերազմի մասնակից զինվորին ու նրա հարազատներին: Հայրենիքի, հողի ու տան մասին իրար երբեմն հակասող կարծիքներ, բայց այնուամենայնիվ նույն հայրենասիրության ու միասնության գաղափարի շուրջ հավաքված վեց հերոսներին բարդ ճանապարհ է սպասվում` ինքնաճանաչման, հանդուրժողականության ու ի վերջո սիրո:
Ներկայացման կարևորագույն ասելիքներից մեկը կարմիր թելի նման ուղեկցում է ողջ պատմության ընթացքում, այն է ` չտարանջատել հային ապրելու վայրով, բարբառով ու տարածությամբ:
Հայը մեկն է, հայի հայրենիքը` ողջ Հայաստանը:
Տոմսերի արժեքը՝ 4,000 - 12,000 դրամ։
Հուլիսի 30 - ին
Ժամը 19։30 - ին
Վայրը՝ Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Կազմակերպիչ՝ Սեդրակ Գոջամանյան ԱՁ
