Վարդուհի Վարդանյան
2026 թվականի հոկտեմբերի 7-ին «Վարդուհի Վարդանյան» մշակութային հիմնադրամը և Ադանա կոմպլեքսը ներկայացնում են «Բարձրաձայն կարոտ» համերգային նախագիծը՝ նվիրված սիրելի երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 50-ամյակին և հիշատակի 20-րդ տարելիցին։
Այս բացառիկ երաժշտական երեկոն համախմբելու է Վարդուհի Վարդանյանի արվեստը սիրող հանդիսատեսին՝ մեկ բեմում միավորելով սիրված արտիստների, նրա ընկերների և նոր սերնդի տաղանդավոր երգիչ-երգչուհիների։
Համերգի ընթացքում կհնչեն Վարդուհու ամենասիրված երգերը՝ նոր, ժամանակակից և յուրօրինակ երաժշտական մեկնաբանություններով՝ պահպանելով դրանց հոգին ու զգացմունքային ուժը։
Հոկտեմբերի 7, ժամը 19:30,
Ադանա կոմպլեքս, փակ համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 10000-35000 դրամ
Կազմակերպիչ՝ «Վարդուհի Վարդանյան» մշակութային հիմնադրամ
