Final Wave Music Fest
Գնված տոմսերը վերադարձի ենթակա չեն։
Գնված տոմսերը վերադարձի ենթակա չեն։
Final Wave Music Fest
Վայրը՝ Sevan Festival City
Օգոստոսի 1 - ին
Տրանսֆերի տոմսերն արդեն հասանելի են Tomsarkgh.am ում։
Որպեսզի Ձեր ճանապարհորդությունը դեպի Sevan Festival City լինի հարմար և առանց դժվարությունների։
Ամրագրե՛ք Ձեր տոմսերը, հրավիրե՛ք ընկերներին և պատրաստվե՛ք անմոռանալի երաժշտական երեկոյի՝ Aram MP3, Իվետա Մուկուչյան, Simon, Sona & Garik, DJ Twins Project և DJ EKA ի մասնակցությամբ։
Ուղևորափոխադրման Ժամանակացույցը՝ 16։00։
Համերգի սկիզբը՝ 19։00 - ին։
Մուտքի տոմս՝ 7,500 դրամ (ներառյալ երկկողմանի shuttle ծառայություն)։
Մեկնումը՝ Հանրապետության Հրապարակից։
Final Wave-ը Seaside Startup Summit Armenia 2026-ի փակման երաժշտական փառատոնն է, որը մեկ վայրում կհամախմբի հազարավոր մարդկանց՝ ամառվա ամենահիշարժան երաժշտական երեկոն միասին վայելելու համար։
Օգոստոսի 1-ին Սևան Ֆեստիվալ Սիթիում Ձեզ սպասում են կենդանի կատարումներ, տոնական մթնոլորտ և անմոռանալի էներգիա՝ Հայաստանի սիրված արտիստների և միջազգային հյուրերի մասնակցությամբ։
Բեմում են լինելու՝
● Գարիկ & Սոնա
● Արամ MP3
● Իվետա Մուկուչյան
● Սիմոն
● Twins Project
● DJ Eka
Անկախ նրանից՝ մասնակցել եք Սամմիթի ծրագրին թե միանում եք միայն Final Wave-ին, այս երեկոն լինելու է ամառվա ամենավառ երաժշտական իրադարձություններից մեկը։
Փառատոնի գլխավոր հովանավորներ՝ GTB Holdings և SkyLine։
ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՄՈՒՏՔ
- Արգելվում է բերել սնունդ, ալկոհոլ, զենք, սուր կամ ծակող առարկաներ, թմրանյութեր և ապօրինի դեղամիջոցներ։
- Մուտքից առաջ բոլոր պայուսակները կզննվեն։
- Կազմակերպիչը կարող է մերժել մուտքը ոչ սթափ վիճակում գտնվող կամ զննությունից հրաժարվող անձանց։
- Մուտքը թույլատրվում է միայն թևնոցով։
- Միջոցառման ընթացքում կարող է իրականացվել լուսանկարահանում և տեսանկարահանում։
- Տոմսերը վերադարձի կամ վերավաճառքի ենթակա չեն։
Կազմակերպիչ՝ Seaside Startup Summit
