Լյանչժուի Դարաշրջան: Ցուցահանդես գերիմերսիվ VR ցուցադրությամբ
«Լյանչժուի դարաշրջան․ Ծիսական Կարգի Աշխարհը» խորագրով ցուցահանդես
Ս/թ հուլիսի 25-ին Երևանում՝ Հայաստանի Նկարիչների Միության Մարտիրոս Սարյան ցուցասրահում կբացվի «Լյանչժուի դարաշրջան․ Ծիսական Կարգի Աշխարհը»խորագրով ֆիզիկական և թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ ցուցահանդեսը,որտեղ կներկայացվեն Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանից բերված հարյուրից ավել առարկաներ,որոնք կպատմեն չինական 5300 ամյա՝ Լյանչժուի քաղաքակրթության մասին:
Ցուցահանդեսը կազմակերպվում է Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանի,Գոտի և Ճանապարհ Մշակութային Զարգացման Ասոցիացիայի, Հայաստանի Նկարիչների Միության և Հայ-Չինական Գործընկերության Կենտրոնի համագործակցության արդյունքում, Չինաստանի Ճեճիան նահանգի մշակույթի, ռադիոյի,հեռուստատեսության և զբոսաշրջության դեպարտամենտի աջակցությամբ:
Կներկայացվի թվային և ֆիզիկական տարրերի համադրման միջոցով ինտեգրված գերիմերսիվ ցուցադրություն,օգտագործելով նորագույն թվային տեխնոլոգիաները և այցելուներին հնարավորություն տալով մասնակից դառնալ և շրջել վիրտուալ իրականության միջով:
Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 31-ը՝ հայ-չինական մշակութային համագործակցության շղթայում շարունակելով կարևոր ավանդույթները։
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ, մինչև 16 տարեկան՝ 2500 դրամ
Կազմակերպիչ՝ Արմեն Մխիթարյան ԱՁ
