Կոնստանտին Պետրոսյան. hոբելյանական համերգ
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր,
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, Սուրբ Սահակ և Մեսրոպ շքանշանակիր Կոնստանտին Պետրոսյանի հոբելյանական, հեղինակային համերգը:
Առաջին անգամ հայկական բեմում կհնչեն Կոնստանտին Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ» ժողովրդական երգերի մշակումների շարքը և աշխարհում միակ Կոնցերտը ձայնի և ջազ նվագախմբի համար, որը կղեկավարի հեղինակը:
Ճանաչված մենակատարների մասնակցությամբ համերգում կհնչեն նաև կոմպոզիտորի հանրահայտ և լեգենդար վոկալ-գործիքային ստեղծագործությունները։
Համերգին մասնակցում են՝
Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական
ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան
Հայաստանի պետական ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար
Դավիթ Մելքոնյան
Հատուկ ելույթ՝ Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ»
մանկապատանեկան համույթ, գեղարվեստական ղեկավար Վահե
Հայրապետյան
Մենակատարներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մաիլյան, Աննա Վարդազարյան, Դանիել Մելքոնյան, Տիգրան Հակոբյան, Նելլի Մանուկյան:
Համերգավար՝ Կարեն Քոչարյան:
Ծրագիր՝
Հայաստանի պետական կամերային երգչախումբ
«Հայրենի ղողանջներ» ժողովրդական երգերի մշակումներ երգչախմբի
համար, a’capella
(Հայաստանյան պրեմիերա)
ա. Էսօր ուրբաթ պիտեր
բ. Բերդիցը աշեցի
գ. Լուսնակն առեր
դ. Կանաչել ա արտերը
ե. Սանդի երգ
զ. Սոնա յար
է. Ալ չեմ խաղա
ը. Արշակն ելավ
թ. Ախ, սևավոր, սևիկ աղջիկ
ժ. Թամզարա
«Տիրամայր», խոսք Ներսես Արք․Պոզապալյանի
Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մաիլյան
«Վոկալիզ» քառաձայն երգչախմբի համար, առաջին կատարում
«Ազգ Հայկազեան», խոսք Գևորգ Կարապետյանի
Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթ
«Տիեզերք»
Հայաստանի պետական ջազ նվագախումբ
Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար, մենակատար Աննա Վարդազարյան,
Դիրիժոր՝ Կ․Պետրոսյան (Հայաստանյան պրեմիերա)
«Գյումրի»
Վարիացիաններ ֆլուգելհորնի և նվագախմբի համար», մենակատար՝
Դանիել Մելքոնյան
«Գառնի»
«Հայաստան» մենակատարի, երգչախմբի և նվագախմբի համար, մենակատար՝ Տիգրան Հակոբյան
Տոմսերի արժեքը՝ 3000-12.000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
On September 28, at 7:00 PM at
Aram Khachaturian Concert Hall will take place the jubilee, author's concert of the famous Armenian composer, pianist, conductor, Honored Artist of Armenia, Movses Khorenatsi and St. Sahak and Mesrop Medalist
Konstantin Petrosyan. For the first time on the Armenian stage, Konstantin Petrosyan's "Chimes of the
Homeland" - Cycle of Folk Songs" series of folk song arrangements and the world's only Concert for Voice and Big Band, conducted by the author, will be performed.
The concert, with the participation of renowned soloists, will also feature the
composer's famous and legendary vocal-instrumental works.
The concert features:
Armenia of State Chamber Choir (Artistic director and chief conductor: People's
Artist of the Republic of Armenia Robert Mlkeyan)
Armenia State Jazz Orchestra (Artistic director: David Melkonyan)
Special performance: "Arevik" Children's and Youth Ensemble of the Public Radio
of Armenia (Artistic director: Vahe Hayrapetyan).
Soloists: Honored Artist of the Republic of Armenia Anna Mailyan, Anna Vardazaryan,
Daniel Melkonyan, Tigran Hakobyan, Nelli Manukyan.
Host: Karen Kocharyan.
Ticket Prices: 3000-12․000 AMD
The concert is intended for audiences aged 6 and above.
Կազմակերպիչ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն ՊՈԱԿ
