Концерты
Եղանակներ Եղանակներ
Եղանակներ-եղանակներ ներկայացումը վառվռուն մի երաժշտախաղ է, որում գյուղի մի խումբ աղջիկներ երգերով ու թատերական խաղարկությամբ հեքիաթներ են պատմում՝ տարվա եղանակների, իրենց սիրելի գյուղի մեծերի ու փոքրերի, կենդանիների, բնության մասին՝ անսպասելի միջոցներով շփման մեջ մտնելով միմյանց և հանդիսատեսների հետ։
Անահիտ Ա․ Քեշիշյանի կերտած գունագեղ սցենարը և Արգինա Հարությունյանի ստեղծագործած ու ղեկավարած հմայիչ երգերի բառերը առավելապես հիմնված են մանկագիր Երազիկ Գրիգորյանի տեքստերի վրա։
Ներկայացումը շրջագայել է Հայաստանի մի շարք մարզերում և խորապես խանդավառել ու գեղագիտական հաճույք է պատճառել բազմաթիվ հանդիսատեսների։
