Детский
Շրջված երազ
«Շրջված երազ» ներկայացումը յուրօրինակ և գունեղ շրջագայություն է դեպի մանկություն` բեմադրված անգլիացի գրող, դերասան և նկարիչ Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով, որոնք լի են բարությամբ, անմիջականությամբ և հումորով։
Նախատեսված է 4-5 տարեկանից սկսած մինչև անսահմանափակ տարիք։
Ներկայացումը տեղափոխում է հանդիսատեսին հեքիաթային և երազային աշխարհ` արթնացնելով մանկական անհոգ հիշողություններ մեծերի մոտ և տալով հրաշքի զգացում փոքրերին։
Բեմադրությունը` Նարինե Մալյանի
Դերերում` Սամվել Թոփալյան, Վահագն Գասպարյան, Աստղիկ Աբաջյան, Քրիստինա Հովակիմյան, Մերի Սամվելյան
Տոմսերի արժեքը՝ 2000 դր
Կազմակերպիչ՝ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
