Դու կարող ես
Վահագն Գասպարյան, Արտյոմ Ավետիսյան, Արմենուհի Կարապետյանց, Լևոն Մելոյան, Հարութ բեգ Վանյան, Արման Մաթևոսյան, Լիլի Փաշայան
Դու կարող ես
Մանկական ինտերակտիվ ներկայացում 6+
Պիեսի հեղինակ` Հայկ Սեկոյան
Բեմադրությունը` Վահագն Գասպարյանի
Դերերում` Վահագն Գասպարյան, Արտյոմ Ավետիսյան, Արմենուհի Կարապետյանց, Լևոն Մելոյան, Հարութ Բեգ Վանյան, Արման Մաթևոսյան, Լիլի Փաշայան
Ի՞նչ անել, երբ դասընկերդ ծաղրի կամ վիրավորի մեկ ուրիշին։ Ինչպե՞ս դառնալ ոչ թե անտարբեր դիտորդ, այլ օգնող ընկեր։
«Դու կարող ես» ներկայացումը երեխաներին խոսեցնում է դպրոցական բուլինգի մասին՝ ինտերակտիվ խաղերի և շփման միջոցով օգնելով հասկանալ, որ յուրաքանչյուրն ունի ուժ՝ փոխելու իրավիճակը։ Չէ՞ որ ծաղրի փոխարեն կարելի է ընտրել ընկերությունը, հոգատարությունն ու բարությունը։
Դու կարող ես փոխել ամեն ինչ՝ սկսելով քեզնից։
Տոմսերի արժեքը՝ 1500 դր
Կազմակերպիչ՝ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
