Սուտաստան
ՊՐԵՄԻԵՐԱ
«ՍՈՒՏԱՍԱՆ»
ըստ Հովհաննես Թումանյանի հեքիաթների
6+
Գունավոր տիկնիկային ներկայացում՝ նոր ձևաչափով, մեկ գործողությամբ
Նոյեմբերի 14 | 19:30
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան» — հայտարարում է արքան, և պալատի դռների առջև հավաքվում է գյուղացիների մի ամբողջ շարք։
Սկսվում է իսկական հրավառություն. մեկը մյուսից հետաքրքիր ու զարմանալի պատմություններով հայտնվում են Թումանյանական սիրված հերոսները։
Սա վառ, մեծ ու չափազանց գունավոր տիկնիկային ներկայացում է, որն իր նոր ձևաչափով և թումանյանական անկրկնելի շնչով կախարդական աշխարհ կտանի ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծահասակներին։
Բեմադրությունը՝ Մերի Մարգարյանի
Բեմանկարչությունը՝ Նելի Բարսեղյանի
Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Գոռ Մարգարյան
Տոմսերի արժեքը՝ 1500
Կազմակերպիչ՝ Աշտարակի Դրամատիկական Թատրոն ՀՈԱԿ
