Քամու Հարսնացուներ. Համերգ՝ նվիրված Ալմա Մահլերին
Գոհար Թորոյան՝ դաշնամուր, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ պրոֆեսոր
Նունե Բադալյան՝ սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր, Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի մեներգչուհի
Կիմ Սարգսյան՝ բարիտոն, ՀՀ սոլիստների անսամբլի սոլիստ
Այցելեք Հատուկ միջոցառումների սրահ` վայելելու « Քամու Հարսնացուներ» երաժշտության փառատոնը:
Համերգ` նվիրված Ալմա Մահլերին (1879-1964)
Գինը` 2000 ՀՀ դրամ:
Կարևոր է. համերգի սկիզբը` ժ. 20.00-ին: Համերգի ընթացքում սրահի մուտքն արգելված է:
Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար:
Սիրով տեղեկացնում ենք նաև, որ երաժշտական ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` համերգի օրվանից մեկ շաբաթվա ընթացքում: