Театр
Մանուկները բարեգործության մասնակից
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը սիրով տեղեկացնում է հերթական միջոցառման մասին: Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրինությունը և դերասանական կազմը մեկ ներկայացում նվիրում են փոքրիկ Սերյոժային:
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մայիսի13-ին` ժամը 16:00-ին, տեղի կունենա «Էլի էն Հուռին» բարեգործական ներկայացումը: Ներկայացման ամբողջ հասույթը տրամադրվելու է 10- ամյա Ղշյան Սերյոժայի բուժմանը: Ներկայացման տոմսերի արժեքն է` 1500 դրամ: