Другое
Ինչպե՞ս դառնալ ֆրիլանս աշխատող / How to become a freelancer
Երբևիցե մտածե՞լ եք ինքներդ ձեզ համար աշխատելու մասին՝ ճամփորդելով աշխարհով և կախված չլինելով գրասենյակից: Շաբաթվա աշխատանքային օրերի 9:00-18:00 ժամերը տնօրինել և առօրյան կազմել ըստ ձեր հայեցողության: Այս մասին ազատ աշխատող դառնալու փորձի փոխանակման ժամ կլինի ԷՕՆ-ում, մայիսի 14-ին՝ ժամը 20:00-ին: Իր փորձով կկիսվի մեր փորձառու մենեջեր Անահիտը, ով ավելի քան 2 տարի է, ինչ զբաղվում է ֆրիլանս աշխատանքով: Նա կօգնի ձեզ հասկանալու, թե՝
- Ինչպես դառնալ ֆրիլանսեր
- Որոնք են ֆրիլանսեր լինելու առավելությունները
- Ինչպես կազմել ճիշտ պորտֆոլիո
- Ինչպես ընտրել ճիշտ գործատուի:
Մուտքը ողջ միջոցառման համար կկազմի 1,000 դրամ` ներառելով թեյ, սուրճ և քաղցրավենիք: