Թանգարանների գիշեր Երևանի պատմության թանգարանում
Թանգարանների միջազգային օր, 2014թ.
Այս տարի՝ 2014 թվականին որպես գլխավոր թեմա է ընտրված «Թանգարանային հավաքածուների միջոցով են ստեղծվում կապերը» (“Museum collections make connections”).
Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Թանգարանների գիշեր միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակությանը բոլորովին անվճար, գիշերային միջավայրի ներքո ներգրավվելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները, որոնք սովորաբար այդքան էլ հայտնի չեն: Մի ամբողջ օր երեկոյից մինչև կեսգիշեր թանգարանները այցելուներին են առաջարկում բազմապիսի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հասարակության մեջ:
«Հին Երևանի անցուդարձը» 3D պրոեկցիա-մափինգ անիմացիա, XIX դ. վերջը XX դ. սկիզբը ներկայացնող քաղաքի մանրակերտի վրա
Երևան քաղաքի պատմության թանգարան,
Մշտական ցուցադրություն,
2-րդ հարկ
Արգիշտի1/1
Մայիս 17- ին՝ ժամը 20:30, 2014թ.
Երևան քաղաքի պատմության թանգարան
«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակներում, ս/թ մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ին, Երևանի պատմության թանգարանում առաջին անգամ կներկայացվի «Հին Երևանի անցուդարձը» խորագրով 3Դ պրեոկացիան (3D Projection mapping): Մանրակերտը կենդանություն կստանա ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների՝ Full HD պրոյեկտորների միջոցով: Քաղաքը կսկսի ապրել իր առօրյա ռիթմով՝ փողոցներում կշրջեն կառքեր, ավտոմեքենաներ, կաշխուժանա Անգլիական այգին, Երևանի պատմական բերդը, Ղանթարի շուկան իր քարավանտներով, կլսվեն հին եկեղեցիների զանգերի ղողանջները և այլն:
«Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» Երևան քաղաքի պատմության թանգարան,
Մշտական ցուցադրություն,
3-րդ հարկ
Մայիս 17- ին՝ ժամը 21:00, 2014թ.
Երևան քաղաքի պատմության թանգարան «Լոկատոր» ընկերություն
«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակներում, ս/թ մայիսի 17-ին՝ ժամը 21:00-ին, Երևանի պատմության թանգարանում առաջին անգամ կներկայացվի «Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» խորագրով միջոցառումը: Թանգարանը, համագործակցելով նորագույն տեխնոլոգիաների առաջատար հայկական «Լոկատոր» ընկերության հետ, կներկայացնի ժամանակակից Երևանի շենքերի ու կառույցների եռաչափ (3D) տարբերակը: Այսուհետ թանգարանի այցելուները կկարողանան վիրտուալ շրջայց կատարել դեպի քաղաքի տեսարժան վայրերը, ուսումնասիրել շենքերը, քաղաքի հատակագիծը՝ առցանց տարբերակով հենց թանգարանից: Այն առավել օգտակար կլինի զբոսաշրջիկների համար, ովքեր պլանավորում են իրենց այցելությունը քաղաքում: Բացի վիրտուալ զբոսանքի հնարավորությունից, Երևան քաղաքի պատմության թանգարանին նոր շունչ կհաղորդի նաև «Լոկատոր» ընկերության կողմից պատրաստված Երևանի բյուրեղյա մակետը:
Ցուցահանդես
«Երևանի նշանավոր ընտանքիները. սերունդների կապը» - Թանգարանի ճեմասրահ (ֆոյե)
Մայիս 17- ին՝ Ժամը 15:00, 2014թ.
Ցուցահանդես նշանավոր երևանցիների անձնական իրերով և խորհրդանշական տոհմածառով ինտերակտիվ ծրագիր այցելուների համար:
Ցուցահանդես
«Գարնանային մոտիվներ»
Թանգարանի ցուցասրահ (Առաջին հարկ)
Մայիս 17- ին, բացումը ժամը 18:00
Երևան քաղաքի պատմության թանգարան և ստեղծագործ հայ նկարչուհիների համատեղ ցուցահանդես:
Համերգ՝ Violin Revolution խմբի կատարմամբ:
Թանգարանը բաց կլինի նաև մայիսի 18-ին՝ ժամը 17:30: