Oriflame fashion night
Առաջին անգամ Հայաստանում Օրիֆլեյմ ընկերությունը Ձեզ հրավիրում է ներկա գտնվելու «Oriflame Fashion Night» նորաձևության երեկոյին: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 7-ին` ժամը 20:30-ին, Երևանի սրտում՝ Կարապի լճի հարակից տարածքում: Ձեզ կներկայացվեն 2014 թվականի դիմահարդարման, մատնահարդարման և , իհարկե, հագուստի նորաձևության ամենավերջին միտումները: Իրենց նոր հավաքածուներով հանդես կգան Վահան Խաչատրյան, Ֆաինա, Կիվերա Նայնոմիս և Շադոյան նորաձևության տները:
Եվ սա դեռ ամենը չէ... Օրիֆլեյմ ընկերությունը Ձեզ համար պատրաստել է բացառիկ անակնկալ: Մենք հայտարարում ենք մրցույթ «Քո նորաձև selfie-ն»՝ Ֆեյսբուքի մեր պաշտոնական էջում: Միջոցառման ընթացքում Ձեզ դուր եկած անկյունում արված ինքնատիպ սելֆին (նկարի ֆոնին պետք է երևա միջոցառման որևէ էլեմենտ) տեղադրե՛ք ֆեյսբուքի հավելվածում և ուշադրություն, շահե՛ք ուղևորություն դեպի նորաձևության մայրաքաղաք՝ Միալն: Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ հավելվածում, որը հասանելի կլինի հունիսի 1-ից Ֆեյսբուքի մեր պաշտոնական էջում:
Մուտքն ազատ է:
