Ճանաչենք մշակույթները հեքիաթներով
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժ 16.00–18.00 Երևան քաղաքի Անգլիական այգում տեղի կունենա «Ճանաչենք մշակույթները հեքիաթներով» փառատոնը: Փառատոնի նպատակն է հայ մանուկներին ներկայացնել տարբեր ազգերի՝ մասնավորապես ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների (լեհական, հունական, գերմանական, եզդիական, ռուսական, բելոռուսական, հրեական, քրդական,ասորական, քրդական,վրացական, ուկրաինական) և իհարկե հայկական հեքիաթները, և դրանց միջոցով ծանոթացնել տվյալ ազգի մշակույթին, ազգային ավանդույթներին և առանձնահատկություններին:
Ծրագրում.
• Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների հեքիաթների ներկայացում
• Երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդես
• Երաժշտական համարներ՝ «Nemra», «The SmALL Bodies» խմբերի
կատարմամբ
• “Ստեղծագործում են երեխաները” ձեռքի աշխատանքների շարք/գրքերի, կենդանիների դեմքով դիմակների և պտտվող ջրաղացների պատրաստում/:
Փառատոնն իրականացվում է CAUCULT Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց ծրագրի շրջանակներում. CAUCULT-ը միջազգային, միջմշակութային ծրագիր է, որը խթանում է Հարավային Կովկասում էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանությանը նպաստող նախաձեռնությունները, որն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: