Другое
Փորձի փոխանակման Ժամ. Oրիգամի
Հուլիսի 2-ին Էօնում կրկին փորձի փոխանակման երեկո է: Այս անգամ պատմություններ ունկնդրելու փոխարեն ինքներս կներգրավվենք ստեղծագործական ընթացքի մեջ, փորձառությունը ձեռք կբերենք հենց տեղում՝ ծանոթանալով ճապոնական օրիգամիի՝ թղթի արվեստին: Օրիգամին ավանդական ճապոնական արվեստ է, որը ձևավորվել է դեռևս 17-րդ դարում: «Օրիգամի» բառը նշանակում է «թուղթ ծալել»: Ճապոնացի վարպետ օրիգամիստների աշխատանքները զարմանահրաշ են իրենց նրբությամբ և ճշգրտությամբ:
Այս ասպարեզում իրենց ձեռք բերած փորձով մեզ հետ կկիսվեն երկու տաղանդաշատ մարդիկ, որոնք կցուցադրեն ինչպես օրիգամիի ամենանշանավոր նմուշների պատրաստումը, այնպես էլ ավելի ժամանակակից օբյեկների մոդուլները: Գունավոր թղթերով այս հաճելի պրոցեսին կարող եք միանալ չորեքշաբթի օրը՝ ժամը 19:00-ին:
Изображения
