Кино
Ոսկե Ծիրան: Ծիածան
Ծիածանը 4-ամյա հայ աղջնակ է: Նրա քեռին ապրուստը վաստակում է Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքի առքուվաճառքով: Երկու երկրների փակ սահմանի պատճառով ամեն անգամ նա ստիպված է 36 ժամանոց շրջանցում անել Վրաստանով: Իսկ ամեն անգամ, երբ վերադառնում է Թուրքիայից, իր սիրելի զարմուհուն փոքրիկ նվերներ է բերում: Նվերների մեջ Ծիածանի սիրելին պարկուճով շոկոլադե կրեմն է: Բացի Ծիածանի նախընտրանքը լինելուց, շոկոլադե կրեմը նաև բակի երեխաների ուշադրությունն է գրավում:
Տևողությունը` 15 րոպե
Լեզուն` հայերեն, անգլերեն ենթագրերով