Кино
Ոսկե Ծիրան: Թևանիկ
Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Առաջինում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որ ստիպված է բաժանվել ստեղծված իրավիճակում: Մանուկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը: Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է... Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ, մեկ օրում՝ խաղաղությունից պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որը մասնակից է դառնում պատերազմական գործողություններին: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում:
Տևողությունը` 81 րոպե
Լեզուն` հայերեն, անգլերեն ենթագրերով