Кино
Ոսկե Ծիրան: Անթերիները
Չեշմե, ամառային հանգստվայր Էգեյան ծովի ափին, Թուրքիայում: Մայիս: Ստամբուլցի երկու քույր՝ Լալեն և Յասեմինը, այստեղ են օթևանել՝ իրենց մանկության խաղահրապարակում: Հինգ տարի գրեթե չշփվելուց հետո այս երկու կանայք կրկին հայտնվել են իրենց հանգուցյալ տատի ամառանոցում: Սկզբից ամեն ինչ լավ է թվում. եղանակը հրաշալի է, ծովը՝ զուլալ, իսկ քաղաքի նավամատույցները խաղաղ են. ամառ է… Բայց սկսում են երևան գալ հարազատներին հատուկ թե՛ հարմարվածությունը և թե՛ սրտնեղանքը: Ինչու՞ են այս քաղաքաբնակ կանայք իրականում այստեղ: Եվ ինչու՞ են աստիճանաբար ավելի ու ավելի չարանում միմյանց հանդեպ: Երբ կեղեքող գաղտնիքների լուծը թոթափվում է, նրանց մնում է պարզել. սա կմտերմացնի՞ իրենց, թե՞ մեկընդմիշտ կվանի մեկմեկուց: