Кино
Ոսկե Ծիրան: Դրագան Վենդա- Արևմտյան Բեռլին
Հասարակաց տան դռնապանը երազում է բեռլինյան պատի և իր անցյալի վերադարձը: Հարավսլավիայից գաղթած Դրագան Վենդեն մի ժամանակ Արևմտյան Բեռլինի հեդոնիստական դիսկոբեմի արքան է եղել: Ընկերների հետ նա թափառել է պատի զույգ կողմերի գիշերային ակումբներում՝ գրպանները արևմտյան փողով լի: Բայց պատի անկումից հետո ամեն ինչ փոխվել է: Արդեն 20 տարի է՝ Դրագանը ոտք չի դրել Արևելյան Բեռլին և ոչ էլ նման մտադրություն ունի: Ձախողակների փոքրիկ աշխարհը և գոյատևելու նրանց ռազմավարությունը երևան են գալիս որպես տրագիկոմեդիա դեռևս պառակտված քաղաքում: