Кино
Ոսկե Ծիրան: Հող
Լրագրային պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը ակտիվիստ առաջնորդի մասին է, որին դանակահարել են կուլակները: Ռեժիսորը հետևել է կրքի և զգացմունքների պատկերման երազուն տրամաբանությանը, իմպրեսիոնիստական ոգով շրջանցել դեպքերն ու կերպարներին՝ կենտրոնանալով բնության և կենդանի արարածների ներշնչած համընդհանուր, հավերժական զգացողությունների վրա. սեր, ընտանեկան կապեր, ծնունդ, մահ, ցանքս և բերքահավաք, աշխատանքի պտուղների պարգևած բերկրանք:
