Кино
Ոսկե Ծիրան: Պատանեկություն
Ֆիլմը սկսում է հետևել 6-ամյա Մեյսոնին նրա կյանքի ամենավճռորոշ փոփոխությունների տասնամյակում, որն ընտանեկան տեղափոխությունների, տնային վեճերի, երերուն ամուսնությունների, վերաամուսնությունների, նոր դպրոցների, առաջին սերերի, կորուսյալ սերերի, լավ պահերի, ահավոր պահերի և հուսախաբությունների ու զարմանքի անդադար ծավալվող համակցության ծանոթ շրջապտույտ է: Արդյունքները, սակայն, անկանխատեսելի են, մինչ ամեն րոպեն շաղկապվում է մյուսին՝ միահյուսվելով դեպքերի հետ կապված խիստ անձնական այն ապրումներին, որոնք ձևավորում են մեզ հասակ առնելիս և մեր կյանքի մշտափոփոխ բնույթը: