Кино
Ոսկե Ծիրան: Մահվան ափ
Կաստելաո Կոստա դա Մորտեն հյուսիս-արևմտյան Գալիսիայում (Իսպանիա) գտնվող տարածք է, որը հռոմեական շրջանում համարվել է աշխարհի ծայրը: Թարգմանաբար «Մահվան ափ» նշանակող դրամատիկ անվանման պատճառը այն նավաբեկություններն են, որ պատմության ընթացքում տեղի են ունեցել մշուշների ու փոթորիկների այս ժայռապատ վայրում: Մենք անցում ենք այդ եզերքով և տեսնում նրա բնակիչներին՝ ձկնորսներին, կակղամորթներ հավաքողներին, անտառահատներին… Ականատես ենք դառնում տեղանքի լայնարձակությանը հարազատորեն կապված և դրա հետ կռիվ տվող ավանդական արհեստավորների: Քամին, քարերը, ծովը, կրակը կերպարներ են ֆիլմում, և սրանց միջոցով մենք մոտենում ենք բնապատկերի խորհրդին՝ ընկալելով դա որպես միացյալ ամբողջություն մարդու, նրա պատմության և լեգենդների հետ: