Кино
Ոսկե Ծիրան: Ձերբազատում
Ֆիլմի հերոսը մի երիտասարդ է, որը փորձում է փախչել ինքն իրենից` մերժելով իր ինքնությունը: Հակադրվելով իրականությանը` նա հանկարծ հասկանում է, որ իր «ես»-ը մարմին է առել և ամենուր հետապնդում է իրեն: Երիտասարդը փորձում է հաշվի չնստել «թշնամու» հետ և ձերբազատվել նրանից: Սակայն ազատման զուր փորձերն է՛լ ավելի են հուսահատեցնում հերոսին: Հուսալքված երիտասարդը հետզհետե սկսում է գիտակցել, որ «թշնամին», որի հետ պայքարում էր, հենց իր էությունն է, որը հարկավոր է ընդունել այնպես, ինչպես որ կա: Հենց այս գիտակցումն էլ նրան տալիս է հետապնդումից ձերբազատվելու բանալին: