Ոսկե Ծիրան: Անա Արաբիա
85 րոպեանոց մեկ պլանով նկարահանված ֆիլմը Իսրայելում, Յաֆֆայի և Բաթ Յամի «սահմանին»՝ մի մոռացված անկլավում միասին ապրող հրեաների և արաբների փոքր համայնքի մասին է: Մի օր երիտասարդ լրագրողուհի Յաելն այցելում է նրանց: Այս խարխուլ հյուղակներում, հանրային շենքերով շրջապատված և կիտրոնածառերով լի այգիներում նա հայտնաբերում է մի շարք կերպարներ, որոնք շատ հեռու են տարածաշրջանի ստանդարտներից: Յաելին թվում է, թե նա մարկանց ոսկեհանք է հայտնաբերել: Մոռանում է իր աշխատանքը: Յուսուֆի և Միրիամի, Սառայի և Ուալիդի, նրանց հարևանների, բարեկամների դեմքերն ու խոսքերը պատմում են կյանքի, երազանքների և հույսերի, սիրային պատմությունների, իղձերի և հիասթափությունների մասին: Այս մարդկանց կապը ժամանակի հետ այլ է, քան շրջակա քաղաքաբնակներինը: Այս կցած-կցմցած ու խախուտ վայրում համագոյակցման հնարավորություն կա: Համակողմանի փոխաբերություն է: