Кино
Ոսկե Ծիրան: Կինոգնացք. Ռուսական ձմեռ
2013-ի հունվարին 14 երկրներից եկած 21 կինեմատոգրաֆիստներից կազմված խումբը առաջին անգամ հավաքվեց Մոսկվայում: Հաջորդ օրը նրանք մեկնեցին ուղևորության՝ նկարահանելու ֆիլմեր, որոնք վեր կհանեին Ռուսաստանի մասին տարածված կարծրատիպերը: Հաջորդ ամսվա ընթացքում այս կինոնկարը նկարահանվեց և մոնտաժվեց: Կինեմատոգրաֆիստները 10 հազար կմ ճանապարհ կտրեցին գնացքով, որպեսզի երկխոսության մեջ մտնեն ռուս մարդկանց հետ և հասկանան այն կարծիքները, որ ռուսներն ունեն իրենց մասին: Ալեքսանդր Մեդվեդկինի գնացքից 80 տարի հետո կինոգնացքը կրկին ռելսերի վրա է:
