Кино
Ոսկե Ծիրան: Դրախտային երկիր
1882 թվական, հեռավոր ռազմական առաջակետ Պատագոնիայում, այսպես կոչված, «անապատի նվաճման» շրջանում, որ ցեղասպաության նմանվող արշավ է տեղաբակների դեմ: Ամենուր վայրագություն է: Կապիտան Գունար Դինեսենն իր 15-ամյա դստեր հետ եկել է Դանիայից` արգենտինական բանակում ճարտարագետի աշխատանքով զբաղվելու: Որպես իգական սեռի միակ ներկայացուցիչ այդ տարածքում՝ Ինգոբորգը տղամարդանց մեջ իրարանցում է առաջացնում: Աղջիկը սիրահարվում է մի ջահել զինվորի և գիշերը նրա հետ փախչում: Երբ կապիտանը, արթնանալով, հասկանում է կատարվածը, որոշում է խիզախորեն մտնել թշնամու տարածքը՝ երիտասարդ զույգին գտնելու: Ֆիլմը իր աղջկան հուսահատորեն փնտրող մարդու մասին է, մի մենավոր փնտրտուք, որ տանում է ժամանակից դուրս՝ այնտեղ, ուր անցյալը վերանում է, իսկ ապագան՝ իմաստազրկվում: