Кино
Ոսկե Ծիրան: Ձմեռվա խնձոր
Կինոպոեզիա` 1832-ի գարնանը սրտազեղ Խաչատուր Աբովյանի հյուսած կարոտի և սիրո երգի` «Վերք Հայաստանի» պատմավեպի մոտիվներով, որպես ներբող բնությանը և խորհրդածություն ազգի քաղաքական անազատ վիճակի մասին: Փոքր-ինչ երևակայական պայմանականությամբ «ձմեռան քուն» մտած, բայց գարնանամուտին կրկին ու կրկին վերածնվող խնձորակերպ ժողովրդի զավակի խոհերն ու ապրումները վերապրված են գունեղ, ցայտուն պատկերներով, փոխաբերական համեմատություններով ու պատկերազարդ նկարագրություններով: