Кино
Ոսկե Ծիրան: Ավետյաց երկիր
Գիշեր Սինայի անապատում: Կանանց և տղամարդկանց մի խումբ լուսնի լույսի տակ տաքանում է խարույկի մոտ: Կանայք Արևելյան Եվրոպայից են: Տղամարդիկ, որ, սովորաբար, իրենց հոտերն են այս տարածքում արածեցնում, բեդուիններ են: Հաջորդ օրը նրանք գաղտագողի կհատեն սահմանը: Հաջորդ օրը Դիանան և մյուսները կենթարկվեն ծեծի, բռնաբարության և կվաճառվեն աճուրդում: Կանանց թրաֆիքինի միջազգային ցանցի այս զոհերը, ձեռքից ձեռք կանցնեն. Անը նրանց կվաճառի Հաննայի հասարակաց տանը: Մի օր ակումբում Դիանան հանդիպում է Ռոզին: Հանդիպումը հույսի նշույլ է կանանց էջքում դժոխք:
