Кино
Ոսկե Ծիրան: Լավ պատմություն
Երբ Հելգա Լանդովսկին գերմանա-լեհական սահմանին մերձակա հնավաճառի խանութում մի կոտրված սափոր է տեսնում, ամեն գնով ցանկանում է ձեռք բերել: Բայց ծեր կինը հաշվի չի առել Յակուբ Լյատոյին, որովհետև հնավաճառն իր ապրանքը փողի դիմաց չի վաճառում: Սափորի փոխարեն նա ուզում է, որ Հելգան իրեն պատմություն անի: Իսկ Հելգան գիտե պատմել: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ պատահած բան է, պատմություն ցավի ու կորստի մասին: Մինչ Հելգան պատմում է, նա և Յակուբը սկսում են գիտակցել, որ իրենց երկուսի կյանքերը զարմանալիորեն միահյուսված են: Եվ այժմ՝ գրեթե 70 տարի անց, պատմության վերջին գլուխն է պատմվում: Միայն այս կերպ է, որ պատմությունը կարող է վերջապես լավ պատմության վերածվել: