Другое
«Ուդուլի» Տոլմայի փառատոն
Սույն թվականի հուլիսի 16-ին` ժամը 18.00-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն կազմակերպում է հանրության կողմից արդեն սիրված «Ուդուլի» Տոլմայի փառատոնը:
Փառատոնի խորագիրը` «Տոլման Հայկական լեռնաշխարհում»
Փառատոնի կարգախոսը` «Տոլման ինքնության ցուցիչ...»
Փառատոնը ուղեկցվում է համերգային ծրագրով: Փառատոնին լինելու են Քարահունջ ֆոլկ-ռոք նախագիծը , Ոսկե Ծիրան կինոփառատոնի մասնակիցները, ազգագրական երգի ու պարի համույթներ և իհարկե անմահական հայկական Տոլմայի համտես՝ սկսած ավանդականից մինչև կրեատիվ նորարարական ձևեր: